Բասկետբոլի Հայաստանի առաջնության կիսաեզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեց «Արթիկ»-ը

08:48, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց Արթիկ քաղաքի համանուն թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Արթիկ»-ը հյուրընկալվելիս 83-57 հաշվով վստահ հաղթանակի հասավ «Ինժեներ»-ի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ ուժերը կչափի «Գրանդ սպորտ» - ՖԻՄԱ զույգի հաղթողի հետ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրեյ Կոնստանտինովը (Արթիկ), ով վաստակեց 33 միավոր:

1/4 եզրափակչի վերջին՝ «Գրանդ սպորտ» - ՖԻՄԱ հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը ՝ 19:00-ին Գրանդ սպորտի մարզադահլիճում:

 


© 2009 ARMENPRESS.am