«Ռեալ»-ը և «Լիվերպուլ»-ը դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ

08:37, 7 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին Մադրիդի «Ռեալ»-ը և անգլիական «ԼԻվերպուլ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանա խաղում «Ռեալ»-ը կրկին հաղթեց ՊՍԺ-ին այս անգամ արդեն 1:2 հաշվով: «Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան Ռոնալդուն և Կազեմիրոն: ՊՍԺ-ից մեկ անգամ աչքի ընկավ Կավանին:

Օրվա մյուս խաղում` «Լիվերպուլ»-«Պրոտւո» դարպասի գրավում չարձանագրվեց և քանի որ անգլիական ակումբը առաջին խաղւոմ հաղթել էր 0:5 հաշվով կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում:

 


© 2009 ARMENPRESS.am