Կարեն Կարապետյանը նոր փոխնախարար է նշանակել ու ընդունել ևս մեկ որոշում

21:16, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից։

Մարտի 2-ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել էր Գարեգին Մելքոնյանը և նշանակվել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:  


© 2009 ARMENPRESS.am