Մարզադպրոցների նյութատեխնիկական բազան կկատարելագործվի

20:58, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանկապատանեկան մարզադպրոցները կապահովվեն ուսումնական ծրագրերով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում մանկապատանեկան սպորտի զարգացման 2018-2022 թթ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը:

«Արդյունքում նախատեսվում է մանկապատանեկան մարզադպրոցներն ապահովել ըստ մարզաձևերի և մարզման փուլերի ուսումնական ծրագրերով, կատարելագործել նյութատեխնիկական բազան, շարունակաբար կազմակերպել մարզիչ-մանկավարժների վերապատրաստումը, բնակության վայրերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում»,- ասաց Ռոստոմյանը՝ ավելացնելով, որ մանկապատանեկան սպորտի զարգացման համար կստեղծվեն մարզման համար անհրաժեշտ պայմաններ:


© 2009 ARMENPRESS.am