Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

20:03, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը, Սի Ցզինպինը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը և նշել է, որ չինական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:

Սի Ցզինպինն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ միասին ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: 


© 2009 ARMENPRESS.am