ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

19:12, 6 Մարտ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մարտի 6-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:



© 2009 ARMENPRESS.am