Ալբերտ Էյնշտեյնի ջութակը աճուրդի են դրել Նյու Յորքում

18:05, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկին՝ Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.), պատկանող ջութակը մարտի 9-ին կվաճառեն Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Daily Express թերթի տվյալներով՝ նախնական կարգով լոտը գնահատվում Է 100 հազարից մինչեւ 150 հազար դոլար: Ֆիզիկոսն սկսել Է ջութակ նվագել վեց տարեկան հասակում:

Սակայն միայն 13 տարեկանում, երբ Էյնշտեյնն իր համար բացահայտեց Մոցարտի ջութակի սոնատները, երաժշտությունը դարձավ նրա կյանքի բաղկացուցիչ մասը: Նրա երկրորդ կնոջ՝ Էլզայի վկայությամբ, որի խոսքը մեջբերված Է Bonhams-ի կայքում, երաժշտությունն օգնում Էր նրան, երբ նա խորհրդածում Էր իր տեսությունների շուրջ: Նշվում Է, որ Էյնշտեյնը հազվադեպ Էր ՝ճանապարհորդում առանց ջութակի:

Երաժշտությունն այնքան կարեւոր Էր ֆիզիկոսի համար, որ իր աշխատանքային գրաֆիկի համաձայնեցման ժամանակ գիտնականը յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա երեկոն տրամադրում Էր Փրինսթոնի իր տանը նվագելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am