«Սորատնիկ» եւ «Նախլեբնիկ» մարտական ռոբոտների փորձարկումները հայտնվել են տեսահոլովակում

17:51, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կալաշնիկով» կոնցեռնը ցուցադրել Է «Սորատնիկ» եւ «Նախլեբնիկ» նորագույն մարտական ռոբոտների փորձարկումները: Նաեւ մասնագետները ցուցադրել են «Վիտյազ» գնդացիր-ատրճանակները, «Գրուպա 99» հանդերձանքը, «Ռոսոմախա» բագին, հատուկ նշանակության ուժերի մոտոցիկլետը եւ ՊՊԴՈՒ մարտական մոդուլը:

Թեստավորման տեսանյութը հրապարակված Է կոնցեռնի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսահոլովակում ցուցադրված են փորձարկումները ցերեկային եւ գիշերային ժամերին՝ անօդաչուից թիրախացուցմամբ: Բացի դրանից, հետեւակը ռոբոտներն որպես պաշտպանություն Է օգտագործել տան վրա գրոհելիս: Թեստերն անցկացվել են մերձմոսկովյան զորավարժարանում սաստիկ սառնամանիքի պայմաններում:


© 2009 ARMENPRESS.am