Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծառայությունների որակի բարձրացման մասին հուշագիր է ստորագրել

16:43, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության, «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է քառակողմ հուշագիր Փոխըմբռնման մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուշագրի կողմերը ստանձնել են պարտավորություն՝ միավորել իրենց ջանքերը նպաստելու  երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը, դրանց ոչ պետական կազմակերպություններին պատվիրակման գործընթացի բարելավմանը, և դրանց ծախս-արդյունավետության բարձրացմանը:  

Այդ նպատակով նախատեսված է ստեղծել ոլորտային փորձագիտական խումբ, որն օգտվելով նաև հուշագրի կողմերի մասնագիտական և մարդկային ներուժից,  2018թ. կլրամշակի այն բոլոր իրավական ակտերը, մեթոդական հիմքերը, որոնք վերաբերում են նշված խմբերին մատուցվող սոցիալական ծառայությունների նկարագրությանը, որակի չափորոշիչներին, պատվիրակման թափանցիկ գործընթացի կազմակերպմանըև ակնկալվող այլ արդյունքներին։ 


© 2009 ARMENPRESS.am