Փոփոխություն Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում

16:15, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումը կկայանա մարտի 7-ին, ժամը 14:00-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում:

Մեկ այլ հանդիպում կկայանա մարտի 8-ին: «Բանանց»-ը տանը կընդունի «Ալաշկերտ»-ին: Մյուս հանդիպումները կկայանան մարտի 17-18-ին:

 


© 2009 ARMENPRESS.am