Egypt Air-ի ուղեւորը հարձակվել Է անձնակազմի անդամների վրա եւ փորձել Է մտնել օդաչուի խցիկ

16:10, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Egypt Air ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը, ինքնաթիռ, որն Օմանի մայրաքաղաքից մեկնում Էր Կահիրե, մարտի 6-ին հարձակվել Է անձնակազմի անդամների վրա եւ փորձել անցնել օդաչուի խցիկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Եգիպտոսի զանգվածային լրատվամիջոցները:

Նշվում Է, որ հարձակումը տեղի Է ունեցել Մասքաթի օդանավակայանից թռչելուց 26 րոպե հետո: Հարձակման հետեւանքով տուժածների մասին տեղեկատվություն այս պաին չկա: Ինքնաթիռը վերադարձել Է Օմանի մայրաքաղաքի օդանավակայան: Ոստիկանությունը ձերբակալել Է հարձակվողին եւ սկսել պատահարի հետաքննությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am