Մեկնարկեց բասկետբոլի մինչև 16 տարեկանների առաջնության երկրորդ շրջանը  

15:56, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության երկրորդ շրջանի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 16 տարեկանների ՀՀ առաջնության 12-րդ տուրում «Շենգավիթը» սեփական մարզադահլիճում 60-50 հաշվով առավելության հասավ «Արթիկի» նկատմամբ, ԽՄՕՄՄ-ը` 63-27 հաղթեց «Արարատին», «Վանաձորը» ուժեղ գտնվեց «Աջափնյակից», հաղթելով ` 54-40 հաշվով:

Տուրի վերջին խաղերում «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ՝ 73-41 հաշվով առավելության հասավ «Պոլիտեխնիկի» նկատմամբ:

«Գյումրի» - «Արաբկիր» հանդիպումը հետաձգվել է:


© 2009 ARMENPRESS.am