Մոուրինյոն մեծ գումարներ կստանա աշխարհի առաջնության խաղերը մեկնաբանելու համար  

15:44, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կլորիկ գումար կստանա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Russia Today համար մեկնաբանելով առաջնության խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պորտուգալացի մասնագետը օրական աշխատավարձը կկազմի 450 հազար եվրո, իսկ շաբաթը Մոուրինյոն կստանա 3,150 միլիոն եվրո:

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում,  Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:


© 2009 ARMENPRESS.am