Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բակին հանցաքննության են կանչել կոռուպցիայի գործով

14:12, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլի կենտրոնական շրջանի դատախազությունը ծանուցագիր Է ուղարկել Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին՝ խնդրելով մարտի 14-ին հանցաքննության գալ իր նախագահության տարիներին ծառայողական լիազորությունների չարաշահման գործով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է Ուայ-Թի-Էն հարավկորեական հեռուստաալիքը: «Շատ կարեւոր Է հետաքննություն անցկացնել Լիի նկատմամբ, որպեսզի հստակ եւ արդյունավետ կերպով բացահայտվի ճշմարտությունը»,-հեռուստաալիքը մեջբերում Է դատախազության ներկայացուցիչ խոսքը: Ուայ-Թի-Էնը հիշեցնում Է, որը Լի Մյոն Բակը, որը Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2008-ից մինչեւ 2013 թվականը, ավելի վաղ հայտնվել Է կոռուպցիոն սկանդալի Էպիկենտրոնում:

Հետաքննության տվյալներով, Լի Մյոն Բակը ավտոմեքենաների պահեստամասերի արտադրության DAS ընկերության իրական սեփականատերն Է, որը փաստաթղթերով պատկանում Է նրա եղբորը: Քննիչները գտնում են, որ Լի Մյոն Բակն այդ ընկերությունն օգտագործել Է, որպեսզի իր ակտիվները թաքցնի հսկողական մարմիններից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am