Էմմա Ուոթսոնը խմբագիր է փնտրում իր դաջվածքի վրա տեղ գտած սխալն ուղղելու համար

13:55, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնն արձանգանքել Է մամուլում ծայր առած աղմուկին, որն առաջացել Է իր ժամանակավոր դաջվածքի վրա տեղ գտած քերականական սխալից: Դերասանուհին մարտի 6-ին Twitter-ում հայտարարել Է, թե մարդ Է փնտրում տատու-խմբագրի պաշտոնի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ապաթարցների գործածման փորձը պարտադիր Է»,- կատակել Է Ուոթսոնը: Հարի Փոթերի մասին ֆիլմերի սերիայի 27-ամյա աստղն «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը ներկայացել Էր սեռական ոտնձգությունների զոհերի աջակցման Time՚s Up շարժան դաջվածքով: Սակայն Ուոթսոնի թեւին Time՚s բառում բացակայել Է ապաթարցը s տառից առաջ:


© 2009 ARMENPRESS.am