SpaceX-ի արձակած իսպանական արբանյակը դուրս Է եկել ուղեծիր

13:04, 6 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերությունը մարտի 6-ին Falcon 9 տանող հրթիռի միջոցով հաջողությամբ ուղեծիր Է դուրս բերել իսպանական Hispasat 30W-6 կապի արբնայակը՝ շուրջ 6 տոննա քաշով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը հայտնել Է Twitter-ում:

«Հավաստում ենք Hispasat 30W-6-ի հաջող ելքը գեոստացիոնար ուղեծիր»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ընկերությունում հայտարարել են, որ Hispasat-ը խոշորագույն գեոստացիոնար արբանյակն Է, որը SpaceX-ը երբեւԷ արձակել Է: Ապարատը նախատեսված Է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրներին հեռահաղորդակցական ազդանշանի փոխանցման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am