Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար հետախուզվողը բերման է ենթարկվել

21:59, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մարտի 3-ին, ժամը 14.20-ին, Երևանի Ե.Կողբացու փողոցի թիվ 1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ներսես Շ.-ին, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am