Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ. տնօրենին կընտրեն հոգաբարձուների խորհրդի ձևավորումից հետո

14:13, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այլևս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում չէ: Այն ներառված  է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունից,  ինստիտուտը վերափոխվել է և դարձել հիմնադրամ: Ներկայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Գևորգ Վարդանյանը:

Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ մինչ թանգարանի տնօրենի ընտրությունը դեռ պետք է ձևավորվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որն էլ կընտրի տնօրենին:


© 2009 ARMENPRESS.am