ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահները քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները Սիրիայում

10:32, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Աբդել Ֆաթահ աս Սիսին մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները Սիրիայում՝ պայմանավորվելով միասին աշխատել այնտեղ հումանիտար ճգնաժամի հաղթահարման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի եւ Իրանի անպատասխանատու օժանդակությունն անմեղ քաղաքացիական անձանց դեմ դաժան գրոհներին (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի վարչակազմի կողմից»,- հայտարարել Է մամուլի ծառայությունը: Թրամփը եւ աս Սիսին «համաձայնվել են միասին աշխատել Սիրիայում հումանիտար ճգնաժամի հաղթահարման, տարածաշրջանում արաբական միասնության եւ անվտանգության հասնելու համար»: Բացի այդ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, պետությունների ղեկավարները խոսել են տնտեսության եւ անվտանգության ոլորտներում «ամերիկա-եգիպտական գործընկերության ամրապնդման հնարավորությունների» մասին:


© 2009 ARMENPRESS.am