Անկարայում ԻՊ դեմ գործողություն է իրականացվում. ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը

10:33, 5 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը մարտի 5-ին որոշում է կայացրել մեկ օրով դադարեցնել բոլոր տեսակի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեսպանատան՝ աշխատանքները միառժամանակ դադարեցնելու մասին որոշումից հետո հայտնի է դարձել, որ մայրաքաղաք Անկարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն է սկսվել:

Անկարայի հանրապետական դատախազության կողմից տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 20 մարդու ձերբակալելու մասին որոշում կա: Այս պահին ձերբակալված են 12-ը: Գործողությունը շարունակվում է:        


© 2009 ARMENPRESS.am