Կյանքից հեռացել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը

18:04, 3 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը:

65-ամյա բժշկի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:


© 2009 ARMENPRESS.am