Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

12:17, 3 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան  Նազարբաեւը անձամբ իր եւ ղազախ ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շնորհավորական հաղորդագրությունում Ղազախստանի նախագահը, մասնավորապես, ասել է. «Աստանայի եւ Երեւանի միջեւ բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունները այսուհետ եւս շարունակելու են զարգանալ հօգուտ մեր երկրների` Ձեր ակտիվ աջակցության շնորհիվ»:

Ղազախստանի նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություն նման պատասխանատու պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

 

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am