ՀՀ Նախագահի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

19:58, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճաններ են շնորհվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`

Կարեն Համբարձումի ՄԻՐԶՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Վարուժան Վազգենի ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Վարդան Սուրենի ՏՈՂԱՆՅԱՆԻՆ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`

Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական 

Էդգար Ֆերդինանդի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արա Դերենիկի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական 

Տիգրան Էդուարդի ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական»:

 

 


© 2009 ARMENPRESS.am