Բակո Սահակյանը «Երեմյան Փրոջեքթս»-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման հարցեր

19:47, 2 Մարտ, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավարությանը եւ քննարկել Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման հետ կապված հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Նախագահը կարեւորել է այս ոլորտում առաջատար ընկերությունների հետ փոխգործակցության հաստատումը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման գրավականներից մեկը:

 


© 2009 ARMENPRESS.am