Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

18:15, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մարտի 2-ին կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Մասնավորապես` քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև մտավոր սեփականության շուկայի զարգացման և կարգավորման համաձայնագրի և Էներգետիկայի ինովացիոն զարգացման հայեցակարգի նախագծի հետ կապված հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am