Արտյոմ Խաչատուրովը համալրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի շարքերը  

15:05, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պայմանագիր ստորագրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի  հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:  Հայ ֆուտբոլիստը «Լոռի» է եկել մոլդովական «Զիմբրու» թիմից: Հանդես է եկել Մոլդովայի Մ19 եւ Մ21 տարեկանների հավաքականներում:

Նա տեղի «Շերիֆի» կազմում երեք անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր: 2013 թվականին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ մասնակցել Լյուքսեմբուրգի ու Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին:


© 2009 ARMENPRESS.am