Մարկոս Պիզելին դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը «Ակտոբե»-ի կազմում  

14:50, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձել է գոլի հեղինակ «Ակտոբե»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական «Ակտոբե»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում: Ղազախական թիմն ընկերական խաղում մրցել է Ուկրաինան ներկայացնող «Կոլոս»-ի հետ, բայց պարտվել է 2:5 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ակտոբե»-ի մեկնարկային կազմում էր և անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոց հարվածը:

Մարկոս Պիզելին կրկին վերադարձավ «Ակտոբե» ընթացիկ տարվա փետրվարի 14-ին: Պիզելին 2014/15 թվականներին արդեն եղել է ղազախական այս թիմի կազմում` մասնակցել 50 խաղի` դառնալով 13 գոլի հեղինակ: Մարկոս Պիզելին մինչ այս հանդես էր գալիս Քաթարի «Ալ-Շաբաբ»-ում: 


© 2009 ARMENPRESS.am