Բաքվի Նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել

12:40, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի պատճառը ուժեղ քամու հետևանքով կարճ միացումն է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ հիվանդանոցում եղել է ավելի քան 200 մարդ՝ հիվանդներ և բուժանձնակազմի անդամներ:

Հնարավոր չի եղել փրկել 24 մարդու կյանք, թեպետ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին 30 զոհի մասին:


© 2009 ARMENPRESS.am