«Օսկար-2017»-ի սկանդալի մեղավորները դարձյալ կհանձնեն լավագույն ֆիլմի համար պարգեւը

12:18, 2 Մարտ, 2018

0ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասաններ Ուորեն Բիթին եւ Ֆեյ Դանաուեյը, որոնք սկանդալի կենտրում հայտնեվեցին 2017 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ֆիլմը շփոթելու պատճառով, դարձյալ կներկայացնեն կինոմրցանակի գլխավոր դափնեկրին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ-ն: Արտիստները Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում մասնակցել են արարողության փորձին, որտեղ նրանց ստիպել են մի քանի անգամ կրկնել իրենց ելույթը: 2017 թվականին մրցանակի հանձնման արարողությանը Բիթին եւ Դանաուեյը քարտ Էին ստացել «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում առաջատարի անունով, մինչդեռ պետք Է հայտարարեին «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին:

Տարվա արտիստուհի Էր ճանաչվել Էմմա Սթոունը, որը խաղացել Էր «Լա Լա Լենդ» ժապավենում, եւ հաղորդավարները հաղթող Էին հայտարարել մյուզիքլը այն դեպքում, երբ ակադեմիայի անդամների ձայների մեծամասնությունը տրվել Էր «Լուսնի լույսը» կինոնկարին: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի կինոակադեմիայի անդամներն ավարտել են քվեարկությունը «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի հաղթողների օգտին: Քվեարկությունն սկսվել Էր փետրվարի 20-ին:

Մեկ շաբաթվա ընթացքում կինոակադեմիկոսները կարող Էին ձայն տալ իրենց ֆավորիտների օգտին: Եթե յուրաքանչյուր կատեգորիայի անվանակարգորդներին ընտրում են կազմակերպության պրոֆեսիոնալ բաժանմունքների շրջանակներում, ապա հաղթողներին ձայների պարզ մեծամասնությամբ որոշում են կինոակադեմիայի բոլոր անդամները: Այս տարի «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում գլխավոր պարգեւին հավակնում Է ինը կինոնկար՝ «Հեռու ինձանից», «Լեդի Բյորդ», «Թափանցիկ թել», «Մութ ժամանակներ», «Ջրի ձեւը», «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի», «Ինձ կոչիր իմ անունով», «Դյունկերկ» եւ «Գաղտնի դոսիե» ֆիլմերը:

ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման հոբելյանական 90-րդ արարողությունը կկայանա մարտի 4-ին Լոս Անջելեսի Dolby Theatre կինոթատրոնում: Այն երկրորդ անգամ անընդմեջ վարելու Է կատակերգակ Ջիմի Քիմելը: «Օսկար» մրցանակը հանձնվում Է 24 անվանակարգում:


© 2009 ARMENPRESS.am