Արցախի նախագահը բավարար է գնահատել Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը

12:05, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը բավարար է գնահատել հաշվետու ժամանակահատվածում գերատեսչության գործունեությունը՝ հանձնարարականներ տալով 2018 թվականին նախատեսված աշխատանքների պատշաճ կատարման ուղղությամբ: 


© 2009 ARMENPRESS.am