Բաքվի Նարկոլոգիական կենտրոնում խոշոր հրդեհից 30 մարդ է մահացել

10:42, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որին զոհ է գնացել շուրջ 30 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հրդեհի հետևանքով չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հրդեհը բռնկվել է մարտի 1-ի երեկոյան, սակայն այն հաջողվել է մարել միայն մարտի 2-ի առավոտ:


© 2009 ARMENPRESS.am