«Ուրարտուն» համալրվեց ևս մեկ բասկետբոլիստով

01:39, 2 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության առաջատար «Ուրարտու»-ն ևս մեկ համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբի կազմը այսօր համարեց ազգությամբ ռուս բասկետբոլիստ Արտյոմ Ալտունինը: Արտյոմ Ալտունինը ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 30-ին ՌԴ-ի Նովոսիբիրսկ քաղաքում:

Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Նրա վերջին ակումբը եղել է «Տոբոլսկ»-ը, որտեղ անցկացրել է 25 հանդիպում և միջինում վաստակել 11.1 միավոր:

 

 


© 2009 ARMENPRESS.am