ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների դինամիկայի հետ կապված դժգոհություն է հայտնել

19:10, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)  դժգոհ է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական gununsesi.info-ն:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բյուրոյի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով համակարգողի տեղակալ Բրոք Բիրմանը Ադրբեջանի կառավարության հետ հանդիպումների անարդյունք լինելու վերաբերյալ ափսոսանք է հայտնել:

«Ես Ադրբեջանի կառավարության հետ հանդիպումների ժամանակ երկկողմ կառուցողական համագործակցություն հաստատելու շուրջ առաջընթաց չեմ նկատել: Մենք երկար տարիներ համագործակցել ենք, սակայն վերջին տարիներին հարաբերությունների հետագա զարգացմանը խոչընդոտող որոշ հանգամանքներ են ի հայտ եկել»,-նշել է Բիրմանը:

Բրիմանը նշել է, որ իրենք բազմիցս հույս են հայտնել, որ այդ խոչընդոտները կվերացվեն, սակայն այդ հարցում առաջընթաց չկա:

«Մենք հանդիպումների ժամանակ բազմիցս հույս ենք հայտնել, որ համագործակցության զարգացման խոչընդոտները կվերացվեն, սակայն մեր ակնկալիքները չարդարացան: Ադրբեջանական կողմից այս հարցում ոչ մի առաջընթաց չենք զգացել: Ես Բաքվի հետ էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներ չեմ տեսնում»,- հավելել է Բիրմանը:



 


© 2009 ARMENPRESS.am