«Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան»-ին

18:58, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրն ավարտվեց «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի վերջին խաղում տանտերերին` «Արարատ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց նվազագույն հաշվով հաղթանակ տոնել: Միակ գնդակը հեղինակեց Դավիթ Մինասյանը:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ալաշկերտ»-ը 30 միավորով: «Գանձասար-Կապան»-ը 24 միավորով երկրորդ տեղում է, իսկ եռյակը եզրափակչում են «Բանանց»-ը և «Շիրակ»-ը որոնք ունեն 22-ական միավոր:


© 2009 ARMENPRESS.am