Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականություն է սահմանվել

17:31, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային նոր քաղաքականության անցնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Այսուհետ յուրաքանչյուր տարվա սկզբում վաճառվելու է ազգային հավաքականի հանդիպումերի աբոնեմենտներ. մարզասերները կարող են ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ 50 տոկոս զեղչով: 2018 թվականի աբոնեմենտները ներառելու են հետեւյալ 5 հանդիպումները,

 24.03.2018 թ.՝ Հայաստան – Էստոնիա (ընկերական հանդիպում)

27.03.2018 թ.՝ Հայաստան – Լիտվա (ընկերական հանդիպում)

06.09.2018 թ.՝ Հայաստան – Լիխտենշտեյն (Ազգերի լիգայի հանդիպում)

13.10.2018 թ.՝ Հայաստան – Ջիբրալթար (Ազգերի լիգայի հանդիպում)

16.10.2018 թ.՝ Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա (Ազգերի լիգայի հանդիպում)

 2018 թվականի մարտի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից կարող եք ձեռք բերել տարեկան աբոնեմենտներ: Վաճառքում են լինելու Հյուսիսային եւ Հարավային տրիբունաների տարեկան աբոնեմենտներ, որոնց գինը կազմում է 8 հազար դրամ: Տեղերը սահմանափակ են:

 Միեւնույն ժամանակ մարտի 1-ից վաճառքում են լինելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների տոմսերը:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին կայանալու է Հայաստան-Էստոնիա, իսկ մարտի 27-ին, ժամը 19:00-ին՝ Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումները:

 Այս հանդիպումների տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

 

 


© 2009 ARMENPRESS.am