Հայտնի է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկության ժամը

17:04, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 10:30-ին: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում, կմեկնարկի ժամը 10:30-ին և կշարունակվի մինչև 11:30-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մելիքյանը:

Քվեարկությունը կանցկացվի մեկ քվեաթերթիկով, որում նշված կլինի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անունը: Նրա թեկնածությանը կողմ արտահայտվողները նշում պետք է կատարեն կողմ, իսկ դեմ արտահայտվողները՝ դեմ վանդակում:

 

 


© 2009 ARMENPRESS.am