Օջալանի զարմուհին 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

15:41, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլեք Օջալանը դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ամսին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Շանլըուրֆայի ծանր հանցագործությունները քննող դատարանը մեղավոր է ճանաչել Օջալանին ելույթներից մեկի ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ:

Փաստաբանի միջնորդությունն առ այն, որ իր պաշտպանյալի խոսքերը քրդերենից սխալ են թարգմանվել և հասկացվել, դատարանը մերժել է:

Նշենք, որ Դիլեք Օջալանը Թուրքիայի քրդերի առաջնորդ, ցմահ ազատազրկման մեջ գտնվող Աբդուլլահ Օջալանի զարմուհին է:

Ներկայում քրդամետ կուսակցությունից կալանքի տակ են գտնվում նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը, Չաղլար Դեմիրելը, Իդրիս Բալուքենը, Սելմա Ըրմաքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Աբդուլլահ Զեյդանը, Ֆերհաթ Էնջյուն և Բուրջու Չելիքը:


© 2009 ARMENPRESS.am