Մարտի 6-ին ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ

15:27, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի  մարտի 6-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության մարտի 1-ի նիստում:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելը պայմանավորված է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկման անհրաժեշտությամբ:  


© 2009 ARMENPRESS.am