Պիկասոյի նկարը գրեթե 70 մլն դոլարով վաճառել են Լոնդոնի Sotheby՚s-ի աճուրդում

11:35, 1 Մարտ, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Բերտով եւ վանդականախշ զգեստով կինը (Մարիա Թերեզ Վալտեր)» նկարը փետրվարի 28-ին Լոնդոնի Sotheby՚s աճուրդային տանը վաճառվել Է 49,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (69,4 միլիոն դոլարով):

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը: Աճուրդով վաճառված նկարը նկարվել Է նույն 1937 թվականին, ինչ որ «Գեռնիկան»: Այնտեղ պատկերված Է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին եւ մուսան: Այդ դիմանկարի ստեղծումից երկու տարի առաջ Վալտերը (1909 – 1977) ծննդաբերել Է նկարչի դստերը՝ Մայային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am