Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7.5 տոկոսով. վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշը

14:53, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը՝ 7.5 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վերջին 10 տարում այն ամենաբարձրն է: ՀՆԱ երկնիշ աճ արձանագրվել է 2002-2007 թվականներին` միջինում 13 տոկոս:

Համաձայն ԱՎԾ տվյալների` 2017 թվականին Համախառն ներքին արդյունքը բացարձակ արժեքով կազմել է 5 տրիլիոն 580 միլիարդ 116.9 միլիոն դրամ:


© 2009 ARMENPRESS.am