Vodafone-ը շարժական կապի ցանց Է ստեղծելու Լուսնի վրա

14:13, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային խոշորագույն բջջային գործարկուներից մեկը՝ Vodafone-ը, պլանավորում Է 2019 թվականին 4G շարժական կապի ցանց ստեղծել Լուսնի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտարարության մեջ ասված Է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքը տեղ կհասցվի Բեռլինում բազավորված PTScientists ընկերության առաքելության ընթացքում, որը դեպի Լուսին առաջին մասնավոր թռիչքը կիրականացնի Falcon 9 հրթիռի միջոցով: Ենթադրվում Է, որ հրթիռը կօգնի Լուսին հասցնել Nokia-ի հեռախոսային կայմասյուներ, իսկ Vodafone-ի տրամադրած ազդանշանը թույլ կտա բարձր հստակության տեսագրություններ հաղորդել Լուսնի մակերեւույթից:

Բացի դրանից, բջջային ցանցը կապահովի Audi ընկերության երկու «լուսնագնացների» կապը միմյանց եւ հենակետի միջեւ, որի դերը կխաղա լուսնԷջք կատարած ALINA (Autonomous Landing and Navigation Module) տիեզերանավը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am