Անհայտ անձինք հարձակվել են Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան վրա

11:22, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Փետրվարի 17-ի վաղ առավոտյան չորս անձինք մոտեցել են դեսպանատան շենքին, պահակների ուշադրությունը շեղելու նպատակով լապտերները նետել են ճանապարհին: Այնուհետև դեսպանատան շենքի դիմացի հատվածի վրա նետել են դեղին, կարմիր և կանաչ ներկանյութեր ու փախել են դեպքի վայրից:

Ոստիկանությունը միջադեպից հետո փակել է դեսպանատան փողոցը: Հետաքննություն է տարվում մեղավորներին բացահայտելու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am