«Laureus»-ի մրցանակակիրները հայտնի են. Ֆեդերերը` տարվա լավագույն մարզիկ  

11:00, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյում կայացավ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների «Laureus» մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տարվա լավագույն մարզիկ» և «Տարվա վերադարձ» կոչումներին արժանացավ շվեյցարացի թենիսիտ Ռոջեր Ֆեդերերը: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսը ճանաչվեց տարվա լավագույն կին մարզիկ: «Սահմանափակ հնարավորություններով լավագույն մարզիկը Մարսել Հուգն է շվեյցարական «Ատլետիկա»-ից:

«Տարվա լավագույն թիմը» Ֆորմուլա 1-ում Գերմանիան ներկայացնող «Mercedes-AMG»-ն է: Մարզական ոգու մրցանակը ստացավ ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Ուոթը:

«Բացառիկ նվաճումների համար» հատուկ մրցանակի արժանացավ «Ռոմա»-ի նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին:


© 2009 ARMENPRESS.am