ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությունը

10:46, 28 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իշխող կոալիցիան ներկայացնող խմբակցությունները՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն առաջադրվել է 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը՝ եռամյա ժամկետով:

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:30-ին և կավարտվի ժամը 11:30-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am