Լապշինը կրում է Արցախում ծառայող հայ զինվորի լուսանկարով շապիկը
10:34, 28 Փետրվար, 2018ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բլոգերը լուսանկարը, որում կրում է շապիկը, հրապարակել է սոցցանցում՝ կոչ անելով հետևորդներին գուշակել, թե որ բանակի զինծառայողն է պատկերված:
«Ընկերներ, ինչպիսի՞նն է իմ նոր շապիկը: Այն շատ հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը:
Օգտատերերի մեծամասնությունն անմիջապես նկատել է, որ լուսանկարում Արցախում ծառայող հայ զինվոր է, ում լուսանկարն ապրիլյան պատերազմի օրերին մեծ տարածում էր գտել համացանցում:
© 2009 ARMENPRESS.am