Դարիգա Նազարբաևան Տիգրան Սարգսյանին առաջարկել է քննարկել ԵԱՏՄ հեռուստաընկերություն ստեղծելու հարցը

21:31, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանից առաջարկ է եղել քննարկել Եվրասիական տնտեսական միությունում «Եվրանյուսի» համանմանությամբ հեռուստատեսություն ստեղծելու հնարավորությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն առաջարկն արել է Ղազախստանի Սենատի պատգամավոր Դարիգա Նազարբաևան:

«Մեր միության օրենսդրական առաջմղման հարցերում պատասխանատու գործընկերների հետ շփումն օգնում է իրականացնել եվրասիական ինտեգրման ընդլայնմանն ուղղված մեր հիմնական գաղափարները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

«Անհրաժեշտ է պարզաբանել, թե այսօր ստորագրված միջազգային պայմանագրերն ու համաձայնություններն ինչպես վաղը կանդրադառնան մեր երկրների քաղաքացիների վրա»,-նշել է Նազարբաևան:


© 2009 ARMENPRESS.am