Երաժիշտ Էդ Շիրանի ստեղծագործություններն ամենավաճառվողն են ճանաչվել աշխարհում

17:41, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանի ստեղծագործություններն ամենավաճառվողն են ճանաչվել 2017 թվականին: Այդ մասին վկայում են ամենամյա այն զեկույցի տվյալները, որը փետրվարի 26-ին հրապարակվել Է Ձայնագրման միջազգային դաշնության (IFPI) կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցի համաձայն, Շիրինի Divide ալբոմն ամենավաճառվողն Է դարձել անցյալ տարի եւ «պլատինի» կարգավիճակ ստացել 36 երկրում: Առավել լայն տարածում ստացած սինգլն Է ճանաչվել երաժիշտի Shape Of You կոմպոզիցիան: IFPI-ի վարկանիշում առաջին անգամ են առաջատարներ դարձել նույն կատարողին պատկանող ալբոմն ու սինգլը, նշվում Է հաղորդագրության մեջ:

«Էդը հիրավի հանդիսանում Է երգերի հրաշալի հեղինակ, վոկալիստ եւ կատարող, որի պատմություններ ներկայացնելու եւ մարդկանց զգալ հարկադրելու ընդունակությունը նրան առանձնացնում Է բազմությունից»,-զեկույցում մեջբերված Է Մաքս Լուսադի՝ Universal Music Group ձայնագրող ընկերությունում Շիրինի սինգլների ձայնագրման պատասխանատուի խոսքը:

Երկրորդ տեղում կանադացի ռեփեր Դրեյքն Է՝ More Life ալբոմով: Մեկ տարի առաջ երգիչը վարկանիշում զբաղեցնում Էր առաջին հորիզոնականը:

Տասնյակում նաեւ տեղ են գտել Քենդրիկ Լամարը, Էմինեմը, Բրունո Մարսը, The Weeknd, Imagine Dragons, Linkin Park եւ The Chainsmokers խմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am