Քիմ Քարդաշյանը սելֆի Է հրապարակել Չիկագո դստեր հետ

17:21, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը «Ինստագրամ»-ում առաջին սելֆի Է հրապարակել իր երրորդ զավակի՝ Չիկագո դստեր հետ: Քարդաշյանը սելֆիի համար օգտագործել Է Snapchat մեսենջերի հատուկ Էֆեկտները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դստեր հետ Քիմ Քարդաշյանի սելֆին գրեթե վեց միլիոն լայք Է հավաքել հրապարակումից հետո առաջին ինը ժամվա ընթացքում:

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան ծնվել Է փոխնակ մորից. աստղային զույգի դուստրը լույս աշխարհ Է եկել հունվարի 15-ին:

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on


© 2009 ARMENPRESS.am