Իշխանական կոալիցիան ընդլայնելու հարց այս պահին օրակարգում չկա. Արմեն Ռուստամյան

15:36, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանական կոալիցիան ընդլայնելու մասին քննարկումներ այս պահին չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այս պահին այդպիսի խոսակցություն տեղի չի ունենում, նման հարց օրակարգում գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ իրենք կողմ են համագործակցության ցանկացած ձևաչափի՝ իրենց նպատակին հասնելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am