Արեւելյան Գութայում սկսել Է գործել առաջին հումանիտար դադարը

12:00, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում սկսել Է գործել առաջին հումանիտար դադարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վաֆիդին բնակավայրում խաղաղ բնակչության ընդունման համար կազմակերպվել Է միակ «հումանիտար միջանցքը», որը Դամասկոսը կապում Է Արեւելյան Գութայի հետ:

Հումանիտար միջանցքի ելքի մոտ ներկա են ռուսական զինվորական ոստիկանությունը եւ սիրիական բանակի զինծառայողները: Ալ Դուվեյր բնակավայրի մերձակայքում ծավալվել Է շարժական բժշկական կետ, պատրաստված են ավտոբուսներ խաղաղ բնակիչներին ժամանակավոր նշանակման վայր հասցնելու համար: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Արեւելյան Գութայում, սկսած փետրվարի 27-ից ամեն օր ժամը 09:00-ից մինչեւ 14:00-ն կսահմանվի հումանիտար դադար մարտական գործողությունների գոտուց խաղաղ բնակչության դուրսբերման համար:

«Այդ ժամանակաընթացքում սիրիական կառավարական զորքերը կդադարեցնեն ահաբեկիչներին հարվածներ հասցնելը»,- նախօրյակին հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետ գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am